Մի լա՜վ մրգատարի Չիլինգարյան Արտոն իմանում է, որ ԼՃկաձորա մոքիրը լա՜վ միրգ ունի բախչմը: Որոշում է «վիլիս»-ով գնա իրենց համար բերի: Գնում է տեսնում է տանը մարդ չկա: Ընկերոջն ասում է՝
-ի՛, ա՛ էդ ո՞վ ա եդքան ճամփա պահաղը ո՞վ գիտի դրանք երբ տուն գան: Բցրացեք՝ ծառը՝ քաղեցեք, եշիկնին լցնենք-գնանք:
Մի 20 արկղ քաղում են, դարսում «վիլիսի» մեջ; հենց ուզում են դուրս գան , մորքուրի ամուսինը՝ Եփրեմը տուն է գալիս:
- վա՜յ , Արտո ջան , եկել ե՞ք. Ես ին՞չ խաբար ա՛, այ տղա:
- Հե՜չ , Եփրեմ ջան, ավտոյով ձեզ համար մի քիչ միրգ-բան եմ բերել:
- Ի՜,այ՛ տղա , շա՞շ եք.ծառերը հրես ճռնատվում են , դուք ինձ համար մի՞րգ եք բերել:
Լե տհենց անժաժ էլ ետ տարեք, մի հատ վեր չբերեք… Ձեր տունը շինվի…
- Հա՜, Եփրեմ ջան, դե որ ասում ես, ետ կտանենք…- ասում է Արտոն ու ավտոյի վարորդ Միհրանի ականջին շշնջում.
-Ա՛, քշե՛… քանի գլխի չի ընկել, թե չե մեզ կուտե…
* * *
Արթուրի կինը՝ Ալինան հիվանդանոց է գնում, ծնվում է Լորան՝ քաշը 2 կիլոգրամ:
Երբ երեխային ու մորը դուրս գրելու ժամանակը գալիս է, Արթուրը գնում է հիվանդանոց: Դե՛., մաղարիչ-բան՝ Արթուրը 2000 դրամ է հանում տալիս քույրերին:
Սրանք,շատ նեղացած, ունքերը կիտիւմ են Արթուրի վրա՝ դժգոհելով տրված գումարից:
- Ի՞նչ ա, ինչի՞ եք եդպես՛ մտիկ անում . մսի կիլոն 1000 դրամ չի՞… լուրջ-լուրջ վրա է բերում հայր դարձած Արթուրը:
* * *
Միհրանը չափազանց լռակյաց մարդ է:
Մի օր Արթուրը տանն է լինում,Միհրանը դռանը՝ դռանը:
-Պապա՛, անձրև ա՞ գալիս, թե՞՝ձին :
-Ձին,-պատասխանում է Միհրանը, թեև անձրև եր:
Արթուրի աչքը դուրս է նայում՝ ձյուն չէ, անձրև է գալիս:
- Այ պապ, որ անձրև ա , Ինչի՞ ես ասում՝ ձին:
-Դե՜…անձրևը երկար բառ էր,- արդարանում է Միհրանը:
* * *
Մի օր Շահոյի Աշոտը հանդից գալիս է լինում ՝ ոտից-գլուխ ցեխոտ, տլոտ…Դե ինքն ել սև՜-սև տղա է, հետն էլ՝ ցխակոլոլ: Որ էդպես սղոցարանի մոտ է գալիս, Քոդոռը այդտեղ աշխատելիս է լինում:Աշոտին մտիկ է անում, մտիկ, ասում է՝
-Ա՛,լա էս շան թիլ արածին…Ոնց որ փռան սրբիչ ըլի:
* * *
Ամերիկուհի միսիոները եկել էր Ջուջևանի դպրոց:
Հրաչիկի աղջիկ Նունեն պատուհանի կաղմն է ձգվում ՝
Խիստ հետաքրքրվում:
Ուսուցչուհի Եղիազարյանը վրան խոսում է:
-Նունե՛,ուղղվիր,քանի՞ դուրս նայես:
-Ի՜, ընկեր Եղիազարյան, լա տենում եմ էն ին՞չ թավուր կնիկ ա:
-ինչի՞դ է պետք այ, ա՛յ աղջիկ:
-Էն օրը պապեն ասավ ուզում եմ թազա կնիկ ճարեմ, լա տենըմ եմ հարմա՞ր է թե չէ…
* * *
Անանանց Հուսիկն ու կինը գնում են կարտոֆիլ մշակելու:
Հուսոն մինչև տեղ հասնելը մի երկու խանութ է դիպչում ու… հարբում:Տեղ են հասնում թե չէ՝ Հուսոն պառկում է առաջին պատահած բլդրղանի տակ ու քնում:
Խեղճ կինը մինչև իրիկուն աշխատում է ու երբ տուն գալու ժամանակն է լինում, մի կերպ արթնացնում է Հուսիկին.
-Ադա՛ վեր կաց է՛, ա՛ տնաքանդ, մթնեց:
Հուսիկը արթնանում է: Մութ գիշեր է:Փաթաթվում է կնոջ ոտքերին ու…
-Բայց մենք երջանիկ ընտանիք ենք չե՞, Ժուլետ ջան…
* * *
Արտոյի աներձագը՝ Լճկաձորցի Արտեմը ահագին քանակությամբ ոչխար է բերում տալիս Արտոյին, որ որոշ ժամանակ պահի:
Տարին անց է կենում, Արտոն ոչխարներիցը կենտ-կենտ մորթում է ուտում, մորթին կրիշում կախ անում:
Մի որ էլ էս Արտեմը գալիս է, որ տանի, Արտոն ասում է.
-Այ տղա, արի, արի, արի մին մի լավ հաց ուտենք, հետո կտանիս…
Ուտում-պրծնում են:
-Հա՛ , Արտո ջան դե ոչխարը դուս անենք, գան:
-Ոչխարը՞… Ընդով ըտի կանգնի, ես կենտ- կենտ վեր ածեմ, դու հաշվե՛:
Բարձրանում է կրիշեն ու մեկ-մեկ վեր է գցում մորթիները:
Տերը բռնում է ընկնող մորթիներն ու դառնացած՝
-Հա՛, էս Քելին ա՜; Ղրգե՛…
-Հա՛, էս էլ Ղաբին ա՛; Ղրգե՛…
-Հա՛, վեր արի, չի՜մ ըստի են…
* * *
Վարորդ Դուրմիշը ավտոն ետընթաց քշելիս, տղերքը գոռում են.
-Ա՛ կանգնի, կանգնի, կանգնի՛…
-Հը՛, ին՞չ ա էլ՜ել,- հարցնում է Դուրմիշը՝ իջնելով մեքենայից:
- Ստոլբուն դոփում էս , ա՛յ տղա:
Ի՛, էս ո՞վ ա ըստի տնգել, ա՛, էլ տեղ չի կա՞ր…
* * *
Կապո |
Արզումանի կինը՝ Խանումը, նոր հարսին դուրս է բէրում ճանապարհի կաղքը՝ ծանոթացնելու գյուղին, մարդկանց:
Առաջինը ճանապարհով անցնում է Կապիտանը ( Կապոն) : - Էսիկ գիժ է, հարս ջան,- ծանոթացնում է Խանումը: Երկրորդ հերթին անցնում է Աշոտը (Փիչի-Փականոն): - Էսիկ էլ է գիժ,- ասում է Խանումը: Երրորդն անցնում Է Արզումանը՝ իր ամուսինը: - Էսիկ էլ գիժ է ու գիժ,- ամփոփում է Խանումը: |
Փիչի-Փականո |
* * *
- Հրանտիկ՛, մի բան էլ դու՛ պատմե:
- Ի՜…Ինչ պատմեմ: Հա՛, մի օր գնացինք մի ախպրի որքումը մի լա՜վ հաց կերանք, լա՜վ խմեցինք… Հմա վա՛յ ֆոքի, վա՛յ թե ես ընդի չէի…
* * *
- Հրանտիկ, մի ուրիշ բան էլ պատմե, հա՞…
- Ի՜, ա՛, որ՛մինը պատմեմ…Մի օր գնացել էինք Շաբանա դոշը: Վըի՛, ա՛, մին էլ տենռւնք մի խո՜րը տեղից մի ձեն ա գալի՝ Միսա՜կ, Միսա՜կ, Միսա՜կ… Հրանտիկը լռում է.
- Հէտո՞ Հրանտիկ,- հետաքրքրվում են ներկաները:
- Էնա՜… Ընիք ա … Էդքանն էր:
* * *
Արզումանը տնից դուրս գալիս շատ բարկանում է կնոջ վրա, վերջումն էլ մի ապտակ է տալիս ու դուրս գնում:
Ընկերները նախատում են:
- Այ՛ տղա, էս կնիկն ին՞չ արավ, որ երեսին տվիր:
-Ի՛,-դե ես բարկացած՝ ասում է Արզումանը,- ո՞նց ըլի որ մինցև էս ժամը մի սխալ բան արած չի ըլի…
* * *
Արզումանը Մհերի հետ կռվելիս է լինում և խոսքակռվի մեջ ուշունց է տալիս որդուն:
Մհերն ըմբոստանում է:
-Դէ հեր՜իք ա, բոլա էլի, հենց գիդես ես կարալ չեմ՞ ուշունց տամ քեզ…
- Ա՛, լակոտ, ձենդ կտրե,- զգուշավոր շշնջում է Արզումանը,- որ իմ ախպեր Սիրաժը իմացավ, է, աչքերդ կհանե, հա՛…
* * *
Գառնիկ Վասիլիչը Ղափանի հանքերում է աշխատում: Մի օր տուն է գալիս; Ճանապարհին հանդիպում է Արթուրը: Հարձուփորձ է անում.
- Ի՞նչ եք անում, բա, Գառնիկ…
- Ե՞սիմ , Արթուր, գետնի տակն էնք , էլի…
- Հա՞- որ…Գառնիկ, դե որ գետնի տակին էիք, ա՛յ տղա, կարող ա՞ իմ պապ Ոսկանին դեննի տեհած ըլիս…
( Ոսկան պապը 10 տարի առաջ մահացել էր)
* * *
Չոբանանց Սասունի երեխան ծնվում է կեսարյան հատունով: Արթուրը հանդիպում է , հարցուփորձ անում, թե ինչքա՞ն ծախս արավ:
- 500 դոլլարից էլ շատ:
- Այ՛ քո տունը շինվի էդքան փողով կարայիր մի ման եկող երեխա առնես էլի,- նախատում է Արթուրը:
* * *
Մի օր Արզումանը Հրանտիկին զանգ տալիս, ու նրա լեզվով հետը խոսում:
Հրանտիկը զարմանում է:
- Այ՛ տղա, էդ ո՞վ ա խոսում:
- Ես եմ էլի՜, ընիքը… Հրանտիկը, Բայկոյի Հրանտիկը.
- Վայե՜…ա՛, որ դու Հրանտիկն ես , բա՜ էս՞ ով եմ,- ավելի՞ է զարմանում նա:
* * *
Հուսոյենց ոչխարը ծնելիս է լինում: Մայրը՝ Մարուսը չի պատկերացնում, որ ծնում է՝ կարծում է սատկում է, դանակը քաշում է, ոչխարը մորթում: Հենց մորթում է, գառը ծնվում է:
- Վա՛յ քու տունը քանդվի, ինչ իմը քանդեցիր, ա՛յ ոչխար, դուզ որ՝ ոչխար…
Երկու օրից հետո կովն է ծնում, մի մեծ հորթ է բերում:
Հուսոն ասում է.
- Վա՜խ, Ջեյրան, Ջեյրան, բա՛խտդ, բախտդ բերել ա, որ իմ մերը տանը չէր, թե չէ հիմի դու արդեն վաղուց մսացու էիր:
* * *
© 2005-2006թ. Չիլինգարյան Հ.Ռ. (ք. Սամարա), Իսրայելյան Կ.Ս.(ք.Մոսկվա),Չիլինգարյան Ս.Հ. (ք. Սամարա)
Մեր հասցեն է.jujevan@yandex.ru