Գուսան Աշոտ
Սկիզբ

Իմ Վարդանա վարդ աղբյուր

Իմ Վարդանա Վարդ աղբյուր, զովությունդ սրտերիս ,
Բույրն եմ առնում մինչ հիմա ափիդ մախմուր խոտերից:
Ղողանջում ես ու կանչում վանքի զանգիերի նման
Ու դառնում սուրբ հանգրվան իմ լուսավոր հույսերին.
Ու դառնում սուրբ հանգրվան իմ լուսավոր հույսերին:

Էլի խնջույք բաց անեմ, ափդ գինով թաց անեմ,
Իմ կորցրած սիրուհու ոտնատեղը վարդ ցանեմ:
Սիրո ձայնը քո կանչն է, ծիծաղն էլ քո կարկաչն է,
Իմ լուսընկա պատկերն էլ ծիածանն էլ քո լանջն է:
Իմ Վարդանա վարդ աղբյուր:

Իմ Վարդանա Վարդ աղբյուր ինչքան ակդ զուլալ է:
Կանաչ ժայռից վար կիջնես շրջապատդ զուլալ է:
Կուզենամ սեր աշխարհին, քեզ պես զուլալ միշտ մնամ:
Հայ գուսանի սուրբ սիրով ինչքան ակդ զուլալ է:
Հայ գուսանի սուրբ սիրով ինչքան ակդ զուլալ է:

Էլի խնջույք բաց անեմ, ափդ գինով թաց անեմ,
Իմ կորցրած սիրուհու ոտնատեղը վարդ ցանեմ
Սիրո ձայնը քո կանչն է, ծիծաղն էլ քո կարկաչն է,
Իմ լուսընկա պատկերն էլ ծիածանն էլ քո լանջն է:
Իմ Վարդանա վարդ աղբյուր:
Сайт создан в системе uCoz