Ժողովրդական
Սկիզբ

ՇՈՐՈՐԱ

Բաղեն թռած բլբուլ եմ,
Պարտեզեն պոկած սմբուլ եմ,
Ով որ սիրտս հասկանա,
Ես նրան ղուրբան ու ղուլ եմ:

Շորորա՛,
Շորորա, թառլա՜ն, շորորա,
Շահմար հյուսդ էրերա,
Շորորա, ջեյրա՜ն շորորա,
Էրված սրտիս հով էրա.
Գիշերն անցավ՝ քուն չունիմ,
Շորորա, թառլա՛ն շորարա,
Սավդաքար եմ՝ տուն չունիմ,
Ղանաղներդ բաց հով էրա:

Աղբյուր եմ սարի սրտին,
Չարա չկա սրտիս դարդին,
Ամեն անցորդ կխմե.
Բլբուլն է ծարավ ալ վարդին:

Զեփյուռ եմ, սարեն կուգամ,
Էրված սրտերուն հով կուտամ,
Ալ վարդին, ալվան վարդին
Իմ շողերս սիրով կուտամ:
Сайт создан в системе uCoz