Ժողովրդական
Սկիզբ

Մազերդ ոսկեշող

Մազերդ ոսկեշող, ունքերդ կամար,
Աչքերդ գոհարներ պատկերիդ հարմար:
Շրթունքդ վարդի թեր, այտերդ ալ վարդ,
Եդեմյան զեփյուռ ես, շունչդ քաղցրահատ:

Էյ, սիրուն փերի, սրտեր անհամար,
Շինել ես գերի քո սիրո համար:

Կաղերսեմ երկնքից վտանգներ չտա,
Քեզ գալիք փորձանքը իմ գլխին թող գա:
Ողջ կյանքս, կալվածքս քեզ մատաղ լինի,
Քեզանից կսպասեմ կենաց, ապագա

Էյ, սիրուն փերի, սրտեր անհամար,
Շինել ես գերի քո սիրո համար:
Сайт создан в системе uCoz