1933թ-ին Ջուջևանում կազմակերպվում է «Կալինինի Անվան» կոլտնտեսությունը: Կոլվարչության նախագահ է ընտրվւմ Աղասի Ծատուրյանը:Կոլտնտեսությունը ըզբաղվում էր տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և կերարտադրությամբ:
Հետագայոմ կոլվարչության նախագահի պաշտոնն են ստանձել՝
1961թվին կազմակերպվում է Ղոշխոթանի միացյալ խորհտնտեսությունը, որի կազմի մեջ մտնւմ էր նայև Ջուջևանի տեղամասը:1967-ին առանձնանում է Ջուջևանի խորհտնտեսությունը, որի հիմնական արտադրական ուղղւթոյւնը կաթնանասնապահականն էր:Խորհտնտեսությունը զբաղվում էր տավարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ,մեղվաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների արտադրությամբ,ծխախոտագործությամբ:Խորհտնտեսւթյունում կառուցված տիպային ավտոպարկը երկու անգամ արժանացավ առաջին մրցանակի հանրապետության մակարդակով:Ցավոք ոչ միայն ավտոպարկը այլ սովխոզի շատ կառույցներ քանդված վիճակում են:
1967-73թթ Ջուջևանի տնօրեն է աշխատել Լևոն Տիգրանի Չիլինգարյանը:
1973-77թթ խորհտնտեսության տնօրենն էր Տելեմաք Մարգարյանը
1977-ից մինչև խորհտնտեսությունների լուծարումը 1991 խորհտնտեսության տնօրեն է աշխատել Սերյոժա Սմբատի Պետրոսյանը:
Այժմ ջուջևանցին զբաղվում է 1991 թվականի սեփականաշնորհումից բաժին ընկած փոքրիկ հողակտորներով, մշակելով հիմնականում կարտոֆիլ և ցորեն:Ջուջևանցին զբաղվում է նաև պտղաբուծությամբ, և հայտնի է իր բարձրորակ մրգօղու արտադրությամբ:Ջուջևանում մեծ թափ է ստացել մեղվաբուծությւնը:2005 թվականին գյուղւմ կա շուրջ 100 մեղվաընտանիք: