Կողբ

      Տավուշի մարզի Կողբ գյուղը Հայաստանի Հանրապետության խոշորագույն և հինավուրց գյուղերից է: Կողբը հիշատակվում է 5-րդ դարի հայ պատմիչներ Խորենացու, Բուզանդի, Ագաթանգեղոսի աշխատություններում: Իր աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ Կողբը զարգացման բարձր մակարդակի է հասել վաղ միջնադարում դառնալով ՄԵծ Հայքի Գուգարաց նահանգի Կողբափոր գավառի Կողբաքար վարչական կենտրոնը:
      Գյուղը հարուստ է պատմական հուշարձաններով. Մինչ այսօր պահպանվել են Ք.ա II հազարամյակի «Բերդաղ» և«Ղարսոնց գոլ» ամրոց բնակատեղիների, Զիկուրատում և Կոզմանում գտնվող կիկլոպյան ամրոցների ավերակները: Գյուղի մոտ է գտնվում 12-րդ դարում կառուցված Մշկավանքը, որը միջնադարի հայ ճարտարապետության լավագույն նմուշներից է:
      Ժամանակակից Կողբը ունի մոտ 5500 բնակիչ: Գյուղում գործում են երկու միջնակարգ,երաժշտական, նկարչական դպրոցներ, երկու մանկապարտեզներ և հիվանդանոց:

Կողբ գյուղի պաշտոնական կայքը>>>>

Koghb

Սուրեն Աբովյան

Պատմական փաստեր Կողբ գյուղի մասին

      Մարդկային հասարակությունը Հայաստանի տարածքում սկզբնավորվել և գոյություն է ունեցել վաղնջական շրջանից, սկսած քարե դարից՝ ընդգրկելով ողջ նախնադարյան հասարակարգը: Միջին քարե դարի մուստերյան ժամանակի քարե դարի գործիքներ են հայտնաբերվել Կողբ (ներկայիս Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքաշրջան) գյուղի հյուսիս-արևելյան տարածքից «Կաքլիկ» (Գիյլիկ, Կայլիկ) քարե դարի կայանքից (հնագետ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Եղիա Մոմջյան ): Մուստին հնագիտական ժամանակաշրջանում միջին պալեոլիթ (100.000-40.000)՝ Հայաստանը մարդկային մշակույթի հնագույն օջախներից մեկն է. որը հարավային Ասիայի Միջերկրականի միջին Եվրոպայի պալեոլիթյան մշակույթների համար հանդիսանում է որպես կապող օղակ:Մանրամասը...

   Կողբի №2 դպրոցը
Կողբի №2 դպրոցի էջը ինտեռնետում    http://schools.ascp.am/koghb2

«Կողբ» էջի պատրաստմանը՝ մեց օգնելու համար խորին շնորհակալություն ենք հայտնում Զարուհի Փաշիկյանին:



© 2005թ. Չիլինգարյան Հ.Ռ. (ք. Սամարա), Իսրայելյան Կ.Ս.(ք.Մոսկվա),Չիլինգարյան Ս.Հ. (ք. Սամարա)

Մեր հասցեն է.jujevan@yandex.ru

Сайт создан в системе uCoz