Իսրաելյան Ջահան Յուրիկի

      Ծնվել է 1972 թ. օգոստոսի 26-ին: 1979 թ. ընդունվել է Ջուջևանի դպրոցը և սովորել մինչև 8-րդ դասարանը:1987-89 թթ սովորել է Նոյեմբերյանում:1989թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետը:1994թ. ավարտել է ինստիտուտը: Ինստիտուտում կար զինվորական կաֆեդրա, դրա համար չի ծառայել:Ուսումը ավարտելուց հետո վերադարձավ գյուղ և մասնակցեց ընտանեկան բիզնեսին, որը ստեղծել էր նրա հայրը 1992 թվին (ԽՍՍՀՄ-ի փլվելուց հետո նրա ընտանիքը կազմակերպել էր անասնաբուծական ֆերմա, դրանով իսկ ստեղծել աշխատատեղեր համագյուղացիների համար):Լինելով լավ ինժեներ նա կազմակերպեց ավտոմեքենաների, տրակտորների և գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգում և շահագործում, որը գնվել էր ընտանիքի կողմից:Կազմակերպեց աշխատանքը ընտանեկան արհեստանոցում: Օգնում էր բոլորին, ովքեր նրան էին դիմում իրենց կարիքներով: Նրա մարդամոտությունը և մարդկանց օգնություն հասնելու պատրաստակամությունը օգնեցին նրան ընտրություններում հեշտ հաղթանակ տանել:
Новости СМИ2
Сайт создан в системе uCoz