Գուսան Աշոտ
Սկիզբ

Զեփյուռի նման

Զեփյուռի նման մեղմիկ աննման,
Սարերից կիջնեմ նստեմ քո դռան:
Սիրուցդ վառված ասպետի նման,
Թուրս կդնեմ քո այգու դռան:

Ու քեզ կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե յար ջան շուտ –շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ կարոտս առնեմ,
Էդ քո կարոտից վախենամ մեռնեմ:

Գարուն կդառնամ մտնեմ քո այգին,
Բլբուլի նման փարվեմ քո վարդին:
Քո Շահենն եմ յար հազար խաղերով,
Եկել եմ դուռդ մեռնեմ քո կյանքին:

Ու քեզ կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե յար ջան շուտ –շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ կարոտս առնեմ,
Էդ քո կարոտից վախենամ մեռնեմ:
Сайт создан в системе uCoz