Ժողովրդական
Սկիզբ

ՍԵՐ ԻՄ, ՍԻՐՈՒՆ ԵՍ

Յա՜ր ջան, յարանիդ մատաղ,
Լեզվիդ, բերանիդ մատաղ,
Լսել եմ յար ես ճարել,
Սերիդ, սիրածիդ մատաղ:

Սե՜ր իմ, սիրուն ես, անուշ գարուն ես,
Գիտեմ, ազիզ ջան, ջահել-ջիվան յար ունես:

Յա՜ր ջան, դուռդ ղուլ էղնիմ,
Ոտքիդ տակ սմբուլ էղնիմ,
Էշխիդ համար խաղ կանչեմ,
Թև առնիմ՝ բլբուլ էղնիմ:

Ոճիր կանեմ՝ դատ արա,
Գերիդ եմ՝ ազատ արա,
Կուզես քարեն գլորվիմ,
Թաք մի՜ թողնի բեչարա:

Հերիք թողնիս Շերամին
Վառված՝ ինչպես Քյարամին.
Ո՛վ էլ ընձեն քեզ խլե,
Տունը քանդե հարամին:
Сайт создан в системе uCoz