Գարուն է
Սկիզբ

Գարուն է

Ամպն առաջին, երբ որոտաց ,
Գոհար մաղեց գարուն է:
Արևն ելավ, առուն ցնծաց,
Ձյունը հալվեց գարունէ:

Կարոտ սիրտս թռթռաց, թռթռաց:
Ձեր գուսանի սերն ել թե գա,
Կվեհանա սարի պես:
Էլ չի տխրի հեռվում ընկած,
Մեր սուրբ Վանա ծովի պես:
Ընկնեմ սար ու ձորերը,
Սիրտս շոյեն հովերը,
Ցողերի հետ շշնջաց,
Անցան ջահել օրերս:

Արագիլն իմ սիրով եկավ,
Բույնը հյուսեց գարուն է,
Արտույտն սրտիս սիրով եկավ,
Կկուն կանչեց գարուն է:

Կարոտ սիրտս թռթռաց, թռթռաց,
Ձեր գուսանի սերն էլ թե գա,
Կվեհանա սարի պես:
էլ չի տխրի հեռվում ընկած,
Մեր սուրբ Վանա ծովի պես:
Ընկնեմ սար ու ձորերը,
Սիրտս շոյեն հովերը,
Ցողերի հետ շշնջաց,
Անցան ջահել օրերս:
Сайт создан в системе uCoz