Եղեգ
Սկիզբ

Եղեգ

Դու ծաղկած իմ սեր, շրշում ես նազով,
Կարոտն իմ սիրտն է լցրել գարնան երազով:

Դու իմ եղեգ, դալար եղեգ,
Ինչքան հով ունես,
Դու հովերի քույրն ես եղել,
Յարիս նման ես:

Ուրախ աչքի ցող ունես դու,
Սիրող սրտի դող ունես դու,
Կարոտ սրտի դող ունես դու,
Յարիս նման ես:

Դու կանաչ հավք ես, թևերդ բաց են,
Կարոտ ես դու քո յարին աչերդ թաց են:

Դու իմ եղեգ, դալար եղեգ,
Ինչքան խոնարհ ես,
Դու հովերի քույրն ես եղել,
Յարիս նման ես:

Քեզ տեսնում հիշում նրան,
Քեզ տեսնում եմ կանչում նրան,
Ու իմ սիրով տանջում նրան
Ինչու չի գալիս:
Сайт создан в системе uCoz