Սայաթ-Նովա
Սկիզբ

Ձենըտ Քաղցըր Ունիս

Ձենըտ քաղցըր ունիս՝ լամզով կու խոսիս
Նա պահե քիզ, ումնոր ծա՛ռա իս, գո՛զալ
Մեչկըտ ջեյրանի է, ռանգըտ՝ շաքարի,
Փռանգըստանու էկած խարա իս, գո՛զալ:

Ղո՛ւմաշ ասիմ՝ շուրեղեն է, կու մաշվի,
Սա՛լբի ասիմ՝ ախըր մին օր կու տաշվի,
Ջե՛յրան ասիմ՝ շատ մարթ քիզիդ կու յաշվի,
Բաս վո՞ւնց թարիփ անիմ՝ մա՛րա իս, գո՛զալ:

Թե մանիշակ ասիմ՝ սարեմեն կոսին,
Թե ջավայիր ասիմ՝ քարեմեն կոսին,
Թե վոր լուսին ասիմ՝ տարեմեն կոսին,-
Արեգագի նըման փարա իս, գո՛զալ:

Գո՛ւզիմ թե համաշա դըռանըտ գամ ուխտ՝
Աչկիրըտ կա՛րմիր վարթ, նուր բացարած տուխտ,
Լիզուտ՝ գըրիչ ունիս, ձեռըտ՝ գուլգազ թուխտ
Ծովեմեն դուս էկած զարա իս, գո՛զալ:

Սիրա սիրմըտ սըրտիս մեչըն ցանեցիր,
Նազ ու ղամզով, յա՜ր, իմ հոքիս հանեցիր,
Էս քու Սայա՛թ-Նովուն դո՛ւն սըպանեցիր
Գլխիտ էկած ղադեն առա յիս, գո՛զալ:
Сайт создан в системе uCoz