ԴԼԵ ՅԱՄԱՆ
Սկիզբ

ԴԼԵ ՅԱՄԱՆ

Դլե յաման
Արև դիպավ Մասիս սարին
Վայ դլե յաման
Կարոտ մնացի ես իմ յարին
Յաման, յաման


Դլե յաման ,
Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց
Վայ դլե յաման
Մենք սիրեցինք առանց իմաց
Յաման, յաման

Դլե յաման
Գյամին էկավ կրակի պես
Վայ դլե յաման,
Էկավ, հասավ չուր ծովու կես,
Յաման, յաման

Դլե յաման
Քամին էկավ երան-երան
Վայ դլե յաման,
Գյամին հասավ ծովու բերան
Յաման, յաման

Դլե յաման
Քամին էկավ առավ բերդին
Վայ դլե յաման
Քո սեր կաթավ մեջ իմ սրտին
Յաման յաման
Сайт создан в системе uCoz