Suren Abovyan

Սուրեն Աբովյան

Պատմական փաստեր Կողբ գյուղի մասին

      Մարդկային հասարակությունը Հայաստանի տարածքում սկզբնավորվել և գոյություն է ունեցել վաղնջական շրջանից, սկսած քարե դարից՝ ընդգրկելով ողջ նախնադարյան հասարակարգը: Միջին քարե դարի մուստերյան ժամանակի քարե դարի գործիքներ են հայտնաբերվել Կողբ (ներկայիս Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքաշրջան) գյուղի հյուսիս-արևելյան տարածքից «Կաքլիկ» (Գիյլիկ, Կայլիկ) քարե դարի կայանքից (հնագետ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Եղիա Մոմջյան ): Մուստին հնագիտական ժամանակաշրջանում միջին պալեոլիթ (100.000-40.000)՝ Հայաստանը մարդկային մշակույթի հնագույն օջախներից մեկն է. որը հարավային Ասիայի Միջերկրականի միջին Եվրոպայի պալեոլիթյան մշակույթների համար հանդիսանում է որպես կապող օղակ:
      Արժանահիշատակ է, իհարկե, 1952 թ. Ղեասի-քար կոչվող հանդամասում, Գիյլիկ (Կայլիկ) անունը կրող բլրի վրա երկրաբանների հայտնաբերած պալեոլիթյան գործիքի գյուտը, որն էլ հնագետներին դրդեց ուսումնասիրել Գիյլիկի շրջակայքը: Եվ Գիյլիկից 800մ հեռավորության վրա հայտնաբերվեց Ղեասի-քարի քարայրը: Այն բնական է և կավճային հասակի ծագում ունի, նրա երկարությունը 20-22մ և, իսկ լայնությունը 3-5մ: Մուտքից 20-30մ հեռավորության վրա հայտնաբերված բազմաթիվ աշխատանքային գործիքները հիմնավորեցին, որ Ղեասի-քար քարայրը պալեոլիթյան կայան է և այն կարելի է թվագրել ուշ աշշելով կամ մուստայով, առնվազն 40 հազար տարվա վաղեմությամբ:
      Կողբ (Կողբաքար) գյուղը հնում եղել է Գուգարանց նահանգի Կողբափոր գավառի վարչական կենտրոնը: Գտնվելով Դվինից Թբիլիսի տանող ճանապարհի վրա՝ Կողբավանը վաղ միջնադարում հասել է զարգացման բարձր աստիճանի: Կողբ գյուղը հիշատակվում է Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի «Պատմություն հայոց» գրքերում:
      Այն փաստը, որ կողբացի է հայ ժողովրդի հնագույն շրջանի պատմության և մշակույթի ակնառու մասնագետներից մեկը՝ Լավրենտի Բարսեղյանը տարածաշրջանի վերաբերյալ պատմական ակնարկը ավելի շատ կառուցելու ենք մեր հայրենսկցի կողմից շարադրված պատմագրության վրա:
      Հույն աշխարհագիր Ստրաբոնը Գուգարքիը հիշատակում է որպես Քուռ գետի մյուս կողմում գտնվող արգավանդ մի երկիր, որը Հայոց Արտաշես Ա թագավորը (մ.թ.ա. 189-160թթ.) նվաճել եր վրաց երկրից: Այդ նույն ժամանակաշրջանից սկսած՝ Կողբափոր գավառը, հարևան գավառների հետ միասին, կազմում է Մեճ Հայքի մի մասը և մտնում է Գուգարքի մեջ:
      Տիգրան Մեծը (մ.թ.ա. 95-55թթ.) իր պետության հյուսիսային սահմանները պաշտպանելու նպատակով Նոյեմբերյանի տարածաշրջանում հիմնում է բդեշխություն: Մինչև Արշակունիների տիրապետության անկումը, խաղաղ զարգացող Գուգարք նահանգի բոլոր գավարներն ունեին իրենց իշխանները: Փ. Բյուզանդի պատմավեպում հիշատակվում են նաև Ձորի և Կողբի գավառների նախարարները:
      Հայոց Արշակ Բ (345-367թթ.) և նրան հաջորդող Պապ թագավորի ժամանակ (368-374թթ.) Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պայքարին մասնակցում է նաև Գուգարքի բդեշխը՝ իր գավառների նախարարների հետ միասին, և հանդես գալով հայ թագավորների դեմ՝ անցնում է Վրաց երկրի կաղմը: Սակայն Հայոց Մուշեղ Մամիկոնյան սպարապետը ետ է գրավում Գուգարքը, դաժանորեն ճնշում է ապստամբությունը և գլխատում է Գուգարքի բդեշխին ու Ձոր և Կողբ գավառների ապստամբ նախարարներին:
      Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի բաժանումից հետո (387թ.) Գուգարքը միացվեց Վրաստանին և Պարսից գերիշխանության տակ մնաց մինչև 591թ.: Պարսկա-բյուզանդական պատերազմից (571-591թթ.) Հյուսիսային Հայաստանը ևՎրաստանի մեծ մասն անցան Բյուզնդիային: Սակայն, ոգտվելով բյուզանդական Մորիկ կայսեր սպանությունից (602թ.) Պարսից Խոսրով IIշահը կայսրությունից ետ խլեց Հայաստանից և Վրաստանից զավթված հողերը, այդ թվում Գուգարքն ամբողջությամբ:
      Արաբներն 640թ. Անգամ ասպատակելով Հայաստանը մեծագույն ավերածություններ են կատարում, իսկ երկրի հյուսիսում գտնվող բարձրալեռնային մասերը, հատկապես՝ Գուգարքը շնորհիվ տեղական իշխանների ինքնապաշտպանական պայքարի ևտեղանքի նպաստավոր դիրքի համեմատաբար քիչ տուժվեց:
      Պատմագրության մեջ որպես բնակավայր Կողբը տեղ ե գտել 7-րդ դարի հայկական և 9-րդ դարի վրաց աղբյուրներում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է «Մեծ Ավան», «Քաղաքագյուղ», «Բերդավան» անվանումներով:Աղանձնահատուկ պետք է նշել, որ 7-րդ դ. «Աշխարհացույցում» հիշատակվող Գուգարքի երրորդ գավառը՝ Կողբափորը, համապատասխանում է ներկայիս Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանին:
       X դարի II կեսից, երբ հայ Բագրատունիները թոթափում են արաբների լուծը, Գուգարքի արևելյան մասը մտնում է Շիրակի թագավորության մեջ: Գահ բարձրանալով՝ Հայոց Աշոտ Բ Երկաթ թագավորը (914-928թթ.) ազատագրական պայքարի շնորհիվ 914թ. արաբներից ետ է նվաճում Գուգարքը և, ցավոք, նրա կողմից նահանգում որպես կաղավարիչ նշանակված Վասակ և Աշոտ Գնթունիները 921թ.ապստամբում են արքայի դեմ և իրենց անկախ են հռչակում: Սակայն արքայական բրունցքը ճնշում է Գնթունիների ինքնիշխանությունը: Հայոց Աշոտ Գ Ողորմած թագավորի օրոք (952-977թթ.) 972թ.Գուգարքում կազմում է առանձին անկախ իշխանություն՝ Գուրգէն Բագրատունու գլխավորությամբ, իսկ Սմբատ Բ-ի թագավորության օրոք (977-989թթ.) Գուրգեն-Կյուրիկեն ճանաչվում է Տաշիր-Ձորագետի թագավոր, ինքը դարնալով Կյուրիկյան դինաստիայի հիմնադիրը, որի թագավորուտյունը 11-րդ դարի կեսերին տարածվում էր աղվանական Շամքոր քաղաքից մինչև Կեչուտի լեռները:Գուրգեն-Կյուրիկեի մահից հետո, նրա որդու՝ Դավիթ Անհողինի ժամանակ Գուգարքն ավելի է բարգավաճում: Ձգտելով անկախության՝ Դավիթը պայքար է մղում Անիի Բագրատունիների և վրաց թագավորների դեմ (1001թ.), սակայն Գագիկ Ա-ի (990-1020թթ.) կողմից դաժանությամբ ճնշվում է:
      1063-1064թթ. սուլթան Արփ-Արսլանի գլխավորությամբ սելջուկները Գուգարքի վրայով անցնում են Շիրակ և գրավում Անին (1064թ.):Սելջուկյան արշավանքները սկիզբ են դնում Տաշիր-Ձորագետի, հատկապես՝ Կյուրիկյանների տիրապետության քայքայմանը:1074թ. Մելիք-Շահ Սուլթանը (1072-1092թթ.) գրավում է Տաշիր-Ձորագետը և Հյուսիսային Հայաստանը:Այս դեպքերից առաջ և հետո Կողբափորի մասին պատմական տեղեկություններ չկան:
      Վրաց Դավիթ Շինարար թագավորի օրոք (1089-1125թթ.) հայ ևվրաց ժողովուրդները կարողանում են համախմբվել և միացյալ ուժերով 1110-1120թթ. ընթացքում սելջուկներից ազատագրել Հյուսիսային Հայաստանը և Տաշիր-Ձորագետը: 1123-1177թթ. այս տարածքը ամիրսպասալար Օրբելյանների կալվածքն էր:Սակայն 1177թ.Օրբելյանների կողմից վրաց Գեորգի III թագավորի դեմ ապստամբությունը ավարտվեց Օրբելյանների տոհմի գրեթե բնաջնջմամբ և Թամար թագուհուց սկսած (1184-1213թթ.) ամիրսպասալարի պաշտոնը շնորհվում է Օրբելյանների նախկին վասալ, Խոժոռնիի տեր Սարգիս Մեծն Զաքարյանին,որին և 1184թ. հանձնվում է Տաշիր-Ձորագետը: Զաքարյանների օրոք ծաղկման շրջան ապրող Գուգարքում կառուցվում են նոր եկեղեցիներ, վանքեր,բերդեր: Սակայն այս անգամ արդեն պատուհասում են թաթար-մոնղոլական հրոսախմբերը: Այսպես, մոնղոլական Թոխոտա զորավարը ավերում է Տաշիր-Ձորագետը ևթալանի է ենթարկում այն՝ հաստատվելով Աղստև գետի հովտում, ապա 1236թ. գրավում է Կայան բերդը: Մոնղոլական ավերածություններից հետո Հյուսիսային Հայաստանը վասալական կախման մեջ է ընկնում վրաց Բագրատունիներից: 1603-1607թթ. Պարսից Շահ-Աբասը տիրում է այս տարածքին և ամբոշջությամբ կողոպտում է այն : Առժամանակ պարսիկներին փոխարինում են տաճիկները:
      Տաշիր-Ձորագետը մինցև XIX դարը մտնում եր Պարսկաստանի լծի տակ գտնվող Վրաստանի կազմի մեջ: 1801թ. Վրաստանը և Հյուսիսային Հայաստանը միացվեցին Ռուսաստանին, որով վերջ տրվեց պարսկական տիրապետության դաժան լծին:
      Կողբ գյուղի տարածքը հարուստ է պատմական տարբեր դարաշրջաններին վերաբերվող նյութական մշակույթի բազմապիսի հուշարձաններով (գրեթե 140՝ ամբողջ Նոյեմբերյանի տարածաշրջանում): Հուշարշանների զգալի մասը 7-18դդ. կառուցված եկեղեցիներ, մատուռներ, խաչքար-մահարձաններ են: Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կողբափոր գավառի Կողբ (Կողբաքար) գյուղը ավեեր և ահարկու երկրաշարժից հետո վերածնվել է նորովի 1կմ հեռավորության վրա Կողբագետի աջ ափին հիմնվել է նոր գյուղը:
      Կողբը գտնվում է տարածաշրջանի կենտրոն հանդիսացող Նոյեմբերյան քաղաքից 4,5կմ հյուսիս-արևմուտք: Կողբից հարավ-արևելք ընկած են մ.թ.ա. հազարամյակի «Բերդաղ» և «Ղարսոնց գոլ» ամրոց-բնակատեղիները: Դեպի արևմուտք կա երկու կիկլոպյան ամրոց («Զիկուրատի», «Կոզմանի»), որոնց մոտ գտնվում են դամբարանադաշտեր: Կոզմանից հայտնաբերվել են քարե հղկված գործիքներ, սև փայլեցված խեցեղեն: Մոտ 15կմ արևմուտք՝ «Պատաշարի» կիկլոպյան ամրոցի տարածքում պահպանվել են կիսակլոր և օվալաձև հիմքով բնակատեղիներ: «Ղարսոնց գոլ» և «Կոզմանի» բնակավայրերից պեղվել են մ.թ.ա. 14-11րդ դդ.խեցեղեն իսկ մ.թ.ա. 2րդ հազարամյակի դամբարանադաշտում ՝ բրոնզե զենքեր,զարդեր,մածուկից,սարդիոնից,ծարիրից ուլունքներ:
      Կողբի հինավուրց մեծ կենտրոն լինելու վկայությունն է նաև մի քանի հարյուրների հասնող քարարկղային գերեզմանները, որոնք ունեն 3-4 հազար տարվա պատմություն: Նման քարարկղային գերեզմաններ են ունեցել ազնվականները և մեծահարուստները: Գոյություն ունեցող քարարկղային գերեզմանների մեծաթիվ լինելը հաստատում են,որ Կողբը դարեր շարունակ եղել է խոշոր բնակավայր: Փորձենք նկարագրել այդպիսի գերեզմանը. այն նման է մեծ քարե ուղղանկյան մեջ փորված դագաղի, որը փակված է մի ուրիշ սալաքարով (որպես կափարիչ): Այս երկու քարերի ամրացումը կատարվել է կավով: Ցավալի է արձանագրել, որ առանձնապես XX դարի երկրորդ կեսին բարբարոսաբար ոչնչացվել են «Թեղունց փոսի» հարյուրների հասնող քարարկղային գերեզմաններն ու դամբանոցները: Եթե զուգահեռենք եվրոպական ազգերի հետ, որոնք ամբողջ երկրում ունեցել են մատների վրա հաշվվող քարարկղային գերեզմաններ ու դամբանոցներ, ապա կարող ենք փաստել, որ նման գործելակերպով բավականին ետ ենք գնացել ոչ միայն պատմությամբ, այլև մշակույթով, բարբարոսաբար վարվելով ինքներս մեզ հետ:
      Գյուղի բնակիչները արանձնացել են երկարակեցությամբ՝ շուրջ 100 տարի: Եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, «հոյակապ կառուցեալ, 6 միապաղաղ սյուների վրա: Երկարությունը՝ 22մ 35սմ, լայնությունը՝ 13մ 5սմ, քահանա 2 հոգի»: Եկեղեցին քանդել են 1928թ. անգրագետ ղեկավարները:
      Գյուղին մեծ շուք ու պերճանք են հաշորդել 5-6-րդ դդ.պատկանող Ծռախաչ, Տավարագեղցի, 11-13-րդ դդ. Մշկավանք, Սուրբ Աստվածածին եկեղեցիները:
      Բուսածածկը չորասեր, նոսր, սաղարթավոր անտառներ, թփուտներ, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի գիհու նոսր անտառներ,թփուտներ, ցաքի, տանձի, հոնի, մասրենի և այլն: Բնական պայմանները կարևոր դեր են ունեցել կենդանական աշխարհի համար, այստեղ բացակայում են սաղարթավոր խիտ անտառները, որոնք խոշոր եղջերավոր կենդանիների հոտերի ապրելուտեղ կարող էին լինել: Այս տարածքում եղել են շնագայլ, վայրի կատու, ազնիվ եղջերու,այծյամ-եղնիկ և քարայծյամ: Կյանքը հարատևել է նոր քարե ու պղնձի դարերում (6-րդ-ից 3-րդ հազարամյակ), վաղ բրոնզի դարաշրջանում, ինչպես,նաև 2-րդ-1 հազարամյակ մ.թ.ա. ուշ բրոնզի դարաշրջանում:
      Հայաստանի Գիտություների ազգային ակադեմիայի հնագիտական ինստիտուտի կողմից տարածքի վատ ուսումնասիրության Գուգարաց աշհարհը, ինչպես նաև Աղստև գետի հովիտը անբավավար են ուսումնասիրված և հնագիտական կոնկրետ փաստերը հազվադեպ են:
      Կողբի հինավուրց մեծբնակավայր լինելու վկայություններից են նաև մինչև 1930-ական թթ. նրա տարբեր հողային տիրույթները: Օրինակ. Ներկայիս Լորու մարզի Սպիտակի ալրաղացի և Լեռնապատ գյուղի «Ղարաչոբան» հանդամասը՝ որպես ամառանոց, Մայմեխ լեռան արևմտյան լանջերը Քռի ձախ ափին գտնվող «Ղարանզի» ձմեռանոցը և այլն: Դժբախտաբար միայն Կողբ հատվածում է, որ Մեծ Հայքի սահմանները վերջին 3.500 տարվա ընթացքում փոփոխություն չեն կրել: Նման բախտավորությամբ Հայոց աշխարհում առանձնանում են նաև Արցախի Սոս և Ճարտար գյուղերը, որոնց տարացքային կորուստները հարթավայրի՝ Գևորգավանի ուղղությամբ կարելի ե չնչին համարել: Եվ ընթերցողի վառ երևակայություն է թողնում Հայաստանի մյուս տարածքների նման փոփոխության ենթարկված չլինելու այսօրվա մեր երազանքը:
      Պատմությունը վաղ անցյալի Կողբի մասին առավել իրական կլինի, երբ այս աշխատությունը ամբողջացնելուց առաջ կատարված լիներ հնագիտական ուսումնասիրություն. Նոր քարե դարից 12 հազարամյակ մ.թ.ա. մինչև մեր թվարկություն:



© 2005-2006 թ. Չիլինգարյան Հ.Ռ. (ք. Սամարա), Իսրայելյան Կ.Ս.(ք.Մոսկվա),Չիլինգարյան Ս.Հ. (ք. Սամարա)

Մեր հասցեն է.jujevan@yandex.ru

Сайт создан в системе uCoz