Chilingaryan Samvel

Սամվել Սերգոյի Չիլինգարյան

      Սամվել Սերգոյի Չիլինգարյանը ծնվել է 1923թ. Ջուջևանում: Տարրական կրթություն ստացել է տեղի յոթնամյա դպրոցում, ապա սովորել Կողբի, Ղոշխոթանի դպրոցներում: Տասնամյակն ավարտել է 1941թ.: 1942թ. մեկնել է ռազմաճակատ, փառապանծ 409 դիվիզիայի կազմում մարտնչել գերմանացիների դեմ: Եղել է Հյուսիսային Կովկասում, Ուկրաինայում, Ռումինիայում, Հունաստանում,Ավստրիայում: Պարգևատրվել է Կարմիր աստղ շքանշանով, բազմաթիվ մեսալներով: 1947թ. զորացրվել է և վերադարձել հայրենի Ջուջևան: Ընդունվել է և 1954թ. ավարտել է Երևանի Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
      Իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է մատաղ սերնդի դաստիարակության գործին: Երկար տարիներ եղել է Նոյեմբերյանի թիվ 1 սպրոցի տնօրեն, արժանացել հանրապետության վաստակավոր ուսցչի կոչման: Ուսուցչությանը զուգահեռ զբաղվել է գիտական աշխատանքով: Նոյեմբերյանի տարածքում կատարել է բազմաթիվ հնագիտական պեղումներ:, ձեռք բերել գիտական հարուստ տվյալներ: Արդյունքում՝ պաշպանել է պատմական գիտությունների թեկնածուի թեզ: Բազմիցս մասնակցել շրջանային, հանրապետական և միութենական ընթերցումների, հանդես է եկել զեկուցումներով, որոնցից շատերը տպագրվել են գիտամեթոդական ժողովածուներում, գիտական հանդեսներում, արժանացել դիպլոմների, գովասանագրերի, դրամական պարքևների՝ լայն ճանաչում բերելով հեղինակին:
      Նրա անձնվեր, քրտնաջան աշխատանքի շնորհիվ Նոյեմբերյանի Հովհ. Թումանյանի անվան թիվ 1 դպրոցում բացվեց հնագիտական-պատմական և հայրենասիրական փառքի թանգարան: Տարիների ընթացքում թանգարան այցելած պատվավոր հյուրերի կազմում են եղել ՀՀ ԳԱ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը, ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը, գրողներ Անահիտ Սահինյանը, Աղավնին, Մկրտիչ Կորյունը, մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը, Վրաստանի ԳԱ նախագահ Ակակի Շանիձեն, Վ. Ցիոկաշվիլին, ինչպես նաև հանրապետության դպրոցների մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչներ, հյուրեր, Ուկրաինայից, Մոսկվայից, Բուլղարիայից:
      Վաստակաշատ մանկավարժի և գիտական-հետազոտողի կողմից ստեղծված հնագիտական թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է «ժողովրդական թանգարան» կոչմանը:
      Ցավոք պետք է նշել, հանրապետությունում և նրանից դուրս երբեմնի հայտնի թանգարանը, այսօր անգործության է մատնվել և եթե չձեռնարկվեն կոնկրետ միջոցառումներ , ապա այն կարող է իսպառ վերանալ: Կարծում ենք, այս հարցով կզբաղվեն համապատասխան մարմինները: Ս. Չիլինգարյանը հիանալի գիտեր ոչ միայն ծննդավայրի, այլև տարածաշրջանի բնակավայրերի պատմությունը Ափսոս, որ ծանր հիվանդությունը նրան խանգարեց ավարտին հասցնել Ջուջևանի պատմության դժվարին և շնուրհակալ գործը:
      Ս. Չիլինգարյանի ընտանիքը իր պատվավոր տեղն ունի գյուղի գրագետ տոհմերի շարքում: Կինը՝ Ռոզա Ամիրաղյանը, երկար տարիներ եղել է դպրոցի գրադարանավարուհին, արժանացել է վաստակավոր գրադարանավարուհու կոչմանը: Նրանց զավակներից Հայկը ճարտարագետ է, Տիգրանը՝մաթեմատիկոս: Բարձրագույն կրթություն ունեն նաև վերջիններիս կանայք: Հայկի դստրերը ևսստացել են բարձրագույն կրթություն, իսկ Տիգրանի որդին և աղջիկը՝ Ռուզաննան, շուտով կավարտեն ինստիտուտը:
      Վերջում խնդրանքով դիմում եմ համագյուղացիներիս, Ս. Չիլինգարյանի ընկերներին, բոլոր նրան ճանաչողներին, որպեսզի չմոռանաք մեր սիրելի հայրենակցին և որպես հարգանքի տուրք, ջանանք, որ Ջուջևանի միջնակարգ դպրոցը կոչվի Սամվել Չիլինգարյանի անունով, որին նա լիովին արժանի է:

Պավել Ծատուրյան

Պատմաբան

Էջի պատրաստմանը՝ մեզ օգնելու համար շնորհակալություն ենք հայտնում Գոհար Իսրաելյանին



© 2005-2006 թ. Չիլինգարյան Հ.Ռ. (ք. Սամարա), Իսրայելյան Կ.Ս.(ք.Մոսկվա),Չիլինգարյան Ս.Հ. (ք. Սամարա)

Մեր հասցեն է.jujevan@yandex.ru

Сайт создан в системе uCoz