ДЖУДЖЕВАН

Մի քանի պատմական փաստեր

     Ղազախի գավառ – գավառ Ելիզավետպոլի նահանգում: Կազմավորվել է 1862 թվականին:Ընդգրկում էր Գուգարաց աշխարհի արևելյան և Ուտիք աշխարհի հյուսիս- արևմտյան գավառները: Այս գավառի կազմում էր այժմյան Նոյեմբերյանի տարածաշրջանի արևելյան մասը: Գավառը բաժանվում էր 11 գյուղախմբի, որից երկուսը՝ Բարանայի և Կոթիի, միավորում էին այժմյան Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերը: 1897 թվականի համառուսական մարդահամարի տվյալներով Նոյեմբերյանի տարածաշրջանի արևելյան մասն ուներ հետևյալ պատկերը:

1 Բարանայի գյուղախումբ           4538 բնակիչ
     Բալաքենդ (Դովեղ)
     Բարանա (Նոյեմբերյան)
     Ղալաչա (Բերդավան)
     Կողբ
339 բնակիչ
1218 բնակիչ
1040 բնակիչ
1991 բնակիչ
2 Կոթիի գյուղախումբ 3584 բնակիչ
     Ասկիբար (Ոսկեպար)
     Բաղանիս
     Ջուջևան
     Կոթի
     Ղոշխոթան (Ոսկեվան)
325 բնակիչ
519 բնակիչ
73 բնակիչ
1619 բնակիչ
1048 բնակիչ

     Մատուռի ձոր – ձորակ Խեչի ձոր հանդամասում, Նոյեմբերյանի տարածաշրջանի Լծկաձոր գյուղից արևելք: Խոր ու երկար ձորակ է , շրջապատված Գուգարաց լեռնաշղթայի զառիկող ու անտառապատ լեռնաբազուկներով: Մատուռի ձոր է կոչվում տեղի մատուռի (12-13 –րդ դդ) պատճառով:

     Մատուռի գյուղ – գյուղ Թիֆլիսի նահանգի Թիֆլիսի գավառում Գյուղը հիմնադրել էին Ճալագյուղից այստեղ տեղափոխված մի քանի ընտանիք՝ 1856 թվականին : Նրանք վերակառուցել են տեղի մատուռը (12-13- րդ դդ.), հիմնել այգիներ: Սակայն , երկար չանցած, նույն Իսրաֆիլ բեկը, որը նրանց դուրս էր արել Ճալագյուղից , սկսում է անհանգստացնել նաև այստեղ: Որոշ ժամանակ նրան չի հաջողվում իրագործել ծրագիրը՝ դուրս քշել այստեղից, քանի որ Մատուռի գյուղացիների հայրենակից՝ թարքևինցի Տեր-Հակոբը , որը լավ հարաբերություններ ուներ Թիֆլիսի իշխանությունների հետ, չի թողնում: 1974 թվականին մահանում է Տեր-Հակոբը, չկար նաև Իսրաֆիլ բեկը, բայց նրա հետնորդին հաջողվում է իրագործել հոր երազանքը՝ 1876 թվականին տեղահան են անում Մատուռի գյուղի բնակիչներին: Նրանց մի մասը այժմյան Նոյեմբերյան քաղաքից ոչ հեռու հիմնում է Ճիճվական (Ջուջևան) գյուղը , մի մասն էլ Մատուռի գյուղից ոչ հեռու՝ Նորագյուղը (Լճկաձոր):


Новости СМИ2

© 2005թ. Չիլինգարյան Հ.Ռ. (ք. Սամարա), Իսրայելյան Կ.Ս.(ք.Մոսկվա),Չիլինգարյան Ս.Հ. (ք. Սամարա)

Մեր հասցեն է.jujevan@yandex.ru

Сайт создан в системе uCoz